21 03 2020

Սա «ձեռառնոցի» է և անթույլտրելի է. Տիգրան Աթանեսյանը` ԲԴԽ դիմումի մասին․ Tert.am

Սա «ձեռառնոցի» է և անթույլտրելի է. Տիգրան Աթանեսյանը` ԲԴԽ դիմումի մասին․ Tert.am

Tert.am-ը գրում է․ «Տեղի ունեցածը որևէ առնչություն չունի դատավարության հետ, դատական նիստ չի եղել. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը` անդրադառնալով նրան, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը դիմել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին՝ փաստաբաններ Հայկ Ալումյանի, Միհրան Պողոսյանի եւ Հովհաննես Խուդոյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ:

«Հիմա դատական նիստերի դահլիճում մի փաստաբան, օ կներեք նստել է դատավորի տեղը, մեկն էլ՝ դատախազի տեղը. հա ի՞նչ անենք նստել են: Նիստ չկա, սովորական տարածք էր, զրուցում էին, հետո դուրս են եկել: Այսինքն՝ տեղի ունեցածը որևէ կապ չունի, փաստաբանության, դատավարության հետ, կենցաղային իրադարձություն է»,- ասաց Աթանեսյանը:

Նա նշեց. «Շատ զարամացած եմ, որ պարոն Վարդազարյանը նման դիմումով դիմել է պալատ կոչված հիմնարկին և, ցավոք սրտի, ենթադրում եմ՝ նրանք էլ կհարուցեն ու պատասխանատվոթյան կենթարկեն: Սա ոչ մի ձևով արդարացված չէ, սա արդարադատության իրականացման հետ որևէ կապ չունեցող իարդարձություն է: Նման արձագանք տալն անթույլտրելի է, այդ է պատճառը, որ մենք հումորով ենք վերաբերում դրան և մեր էջերում տեղադրում ենք ինչ-որ նկարներ: Ես էլ եմ նստել վճռաբեկ դատարանի պալատի նախագահի աթոռին, հիմա ի՞նչ ,ինձ պետք է ենթարկեն պատասխանատվության, ուրիշի պատմուճան էլ հագել էի, որովհետև ես դատավոր չեմ ու իմը չունեմ»:

Դիտարկմանը՝ դիմումում ասվում է, որ պաշտպաններն իրենց վարքագծով անհարգալից վերաբերմունք են դրսևորել դատարանի և դատավարության մասնակիցների նկատմամբ, Աթանեսյանը նշեց՝ շատ լավ է ասված: «Այնտեղ ոչ դատարան կար, ոչ էլ դատավարության որևէ մասնակից, ո՞ւմ նկատմամբ են դրսևորել այդ անհարգալից վերաբերմունքը: Դատական նիստ չի եղել, այնպես չէ, որ դատավորն եկել է, փաստաբանն էլ նստել է աթոռին ասել՝ չէ, ես եմ այսօր այստեղ նստելու: Անլուրջ է էլի, ես չգիտեմ՝ ինչո՞ւ է նման բան տեղի ունեցել, հուսով եմ՝ կմնա անհետևանք, ընդ որում՝ էական չէ, թե ով կաներ այդպես կոնկրետ  դատավարությունը, փաստաբանությունը, թե՞ մյուսները, սա « ձեռառնոցի» է,  արդարադատությունից դուրս բան է և որևէ կապ չունի փաստաբանության, փաստաբանական էթիկայի հետ»,- ընդգծեց նա:

Հարցին՝ ԲԴԽ-ն սովորականից շուտ արձագանքեց այս միջադեպին, այնինչ, երբ փակվել էին դատարանների դռները, ԲԴԽ-ն լռեց, նա ասաց. «Ամոթ է, բոլորոս հասկանում ենք, թե ինչ է տեղի ունենաում: Ես առավել քան համոզած եմ՝ պարոն Վարդազարյանն այն անձ չէ, որ իր նախաձեռնությամբ դա անի, բայց ցավոք սրտի անում է»:

Իսկ թե ում նախաձեռնութամբ է անում այդ դեպքւո, նա նշեց՝ չի կարող ասել, կարող է ենթադրել, սակայն ենթդրություն անելու իրավունք էլ չունի: «Պարոն վարդազարյանի անձին հարգանքով եմ վերաբերում, տեղի ունեցածը ավելի լավ է տեղի չունենար»,- եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ երեքշաբթի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար իրենց երաշխավորությունը պետք է դատարանում պնդեին ՀՀ երեք նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը: Սակայն դատական նիստը հետաձգվեց դատավոր Աննա Դանիբեկյանի հիվանդ լինելու պատճառով: Քոչարյանի պաշտպանական թիմը գտել էր, որ դատարանը իրենց պատշաճ չի ծանուցել, և իրենց չի հարգել, որ չի ներկայացել ասելու, թե ինչու է նիստը հետաձգվել, որպես բողոք՝ պաշտպաններ Հայկ Ալումյանը ձեռքով հարվածել էր սեղանին, Միհրան Պողոսյանը դատավորի աթոռն էր զբաղեցրել, իսկ Հովհաննես Խուդոյանը՝ դատախազի

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ